Արցախում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը, հայտնում է SeverPost գործակալությունը։ Նա 52 տարեկան էր։
Ինչպես հայտնի է, նախօրեին ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Արցախում բնակիչներին տարհանելիս գնդակոծության հետևանքով ռուս խաղաղապահներ են զոհվել։ Զոհերի թիվը չի նշվում։