Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։
2023 թվականի դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորախմբի БТР-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ։
Ադրբեջանական կողմի մասնակցությամբ վիրավոր խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։