Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողները սկսել են խաղաղապահների պատվաստումները Լաչինի միջանցքում և Արցախի շփման գծի դիտակետերում: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Մեկ օրվա ընթացքում, Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում, պատվաստել են մոտ 100 զինծառայող։
Ընդհանուր Արցախ է բերվել պատվաստանյութի մոտ 2 000 չափաբաժին: Այս չափաբաժինը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով: Հունվարի 14-31-ն ամբողջ անձնակազմը կստանա պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ փետրվարի 1-28-ը՝ երկրորդը: