Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամները հայտնել են Հայաստանում առևտրի զարգացման կենտրոնի կառուցման մտադրության մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական «Մեհր» գործակալությունը, այս մասին մարտի 2-ի հայտարարել է խորհրդի անդամ Հերվիկ Յարիջանյանը' հավելելով, որ կենտրոնն իրանակա ն ապրանքները Վրաստան և Ռուսաստան արտահանելու կետ է դառնալու: «Կենտրոնի մոտակայքում երկաթուղային կայարան կա, որի միջոցով հեշտությամբ և տնտեսապես շահավետ կերպով հնարավոր է իրանական ապրանքները արտահանել թիրախավորված երկրներ, այդ թվում' Եվրոպա»,- ասել է նա:

 

Իրանցի գործչի խոսքով' հայ-իրանական առեւտրային գործարքները ծավալը ներկայումս 340 մլն դոլար է կազմո