Իրանը մտադիր է ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլա Սայարին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

 

«Մենք նախատեսում ենք ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնել: Վերջերս մենք համատեղ զորավարժություններ ենք անցկացրել Հնդկաստանի ու ՌԴ-ի նավատորմերի հետ՝ մեր տարածքային ջրերում», -ասել է հրամանատարը:

 

 

Սայարին նաև նշել է, որ Իրանի ռազմածովային ուժերի նավերն առաջիկա ամիսներին այցելելու են Ռուսաստան: