Գերմանական ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախն ասել է, որ հաջորդ մայրցամաքային պատերազմը կարող է լինել մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում։
«Կարծում եմ, որ մայրցամաքային պատերազմ կլինի, թերևս ոչ թե առաջիկա երկու-երեք տարում, այլ մոտակա 10-20 տարում»,- ասել է Շյոնբախը Պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտում՝ Մանոհար Պարրիկարում, համաժողովի ժամանակ:
Այս առնչությամբ՝ փոխծովակալը նշել է, որ, իր կարծիքով, երկկողմ գործընկերությունները «ոչինչ չեն նշանակում»։ «Երկրները պետք է ավելի սերտ դաշինքներ ստեղծեն»,֊ասել է Շյոնբախը։