Կապանում այնքան խնդիրներ կան, որ դժվար թե լուծվեն: NEWS.am-ի հետ զրույցում ասում է Կապանի բնակիչը:
Նշենք, որ մեր նկարահանող խումբը հարցախույզ է անցկացրել Կապանում' բնակիչների շրջանում, պարզելու, թե ինչ խնդիրներ ունեն կապանցիները:
«Կապանում այնքան խնդիրներ կան, որ դժվար թե լուծվեն: Հենց հերիք է Գորիս- Կապան ճանապարհը, որ փակվել է, դա արդեն ինքնստինքյան խնդիր է: Լավատեսորեն եմ տրամադրված, քվեարկել եմ հանուն բարեկեցիկ, անվտանգ ու միշտ ժպտացող բնակիչներով քաղաքի համար»,-ասում է բնակիչը:
Մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ ճիշտ է բնակիչները չեն արտագաղթում, սակայն վախով եւ սարսափով են ապրում, թշնամին շատ մոտ է իրենց:
«Մեկ-մեկ լսում եմ, որ ճանապարհը փակ է դեպի Ճակատեն, չգիտենք' գնանք, չգնանք: Իրավիճակն այնքան խառն է, որ չգիտես' ինչ կլինի, մի խոսքով' մենք իշխանություն, ղեկավար չունենք, այսքանը կասեմ»,-ասաց բնակիչը' նշելով, որ իր ձայնը տվել է այնպիսի մարդու, ում աշխատանքը տեսնում է:
Նշենք, որ Կապանում այսօր ՏԻՄ ընտրություններն են, միմյանց հետ մրցում են ներկայիս քաղաքապետ «Շանթ» դաշինքով առաջադրված Գեւորգ Փարսյանը եւ ՔՊ թեկնածու, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը:
Մանրամասները' տեսանյութում: