Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է վերականգնել նավթի համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը պատժամիջոցների չեղյարկումից հետո: Այս մասին է հայտարարել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Պատժամիջոցների չեղարկումից հետո մենք մտադիր ենք վերադառնալ նավթի արդյունահանման նախկին մակարդակին»: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը հղում կատարելով ՏԱՍՍ-ին' այս մասին է հայտնում Press TV հեռուստալիքը:
Նա նշել է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո, Իրանը կավելացնի արդյունահանումը մինչև օրեկան 500 հազար բարրել, իսկ դրան հաջորդող ամիսներին' մինչև մեկ միլիոն բարրել: «Անշուշտ, նավթի համաշխարհային գների անկումը կդանդաղեցնի Իրանի վերադարձը համաշխարհային նավթային շուկա: Ես կարծում եմ, որ ՕՊԵԿ-ի անդամների մեծ մասը կցանկանար նավթի գինը տեսնել 70-80 դոլարի սահմաններում»,- շեշտել է Զանգանեն: