Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ իրականացրել է 32 տոննա ծանր ջրի վաճառքի գործարք, փողն իրանական կողմը ստացել է:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը ստորագրել է 32 տոննա ծանր ջրի գնման համաձայնագիր, ծանր ջուր, որն օգտագործվել է Իրանի միջուկային օբյեկտում: Գործարքի գումարը գնահատվել է 8,6 միլիոն դոլար:

 

«Այս պահին մենք ԱՄՆ-ին ենք վաճառել 32 տոննա ծանր ջուր եւ դրա դիմաց փողը ստացել ենք: Ծանր ջուրն ուղարկվել Է ԱՄՆ»,- հայտարարել է Արաքչին՝ Sima 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

Հեռուստաալիքի հաղորդման մեջ գործարքի վերջնական գումարը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: