Չինաստանին եւ նրա ղեկավարությանն աշխարհում ամենից լավ են վերաբերվում Ռուսաստանի բնակիչները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են աշխարհում Չինաստանի իմիջի գլոբալ հետազոտման տվյալները:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությանն առընթեր հետազոտական կենտրոնը MillWard Brown եւ Lightspeed GMI միջազգային հետազոտական ինստիտուտների հետ համատեղ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին աշխարհում Չինաստանի իմիջի հետազոտություն են իրականացրել:
Ուսումնասիրությունն անցկացվել Է աշխարհի տարբեր մասերի ինը երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում եւ հենց Չինաստանում: Ընդամենը հարցմանը մասնակցել Է 4,5 հազար մարդ՝ յուրաքանչյուր երկրում 500-ական մարդ: Հետազոտության մասնակիցների տարիքը, որն առցանց ռեժիմով անցկացվել Է Lightspeed Research միջազգային չափորոշիչներին համապատասխան, եղել Է 18-ից մինչեւ 65: Հարցվածների կեսը եղել են արական սեռի, կեսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:
Հետազոտությունը ցույց Է տվել, որ ռուսաստանցիները հնարավոր 10 միավորից Չինաստանի իմիջը գնահատել են 7,6՝ ավելի բարձր, քան մնացած բոլոր երկրների բնակիչները, ինչն ընդհանուր առմամբ արտացոլում Է միջպետեական հարաբերություններին դինամիկան եւ վիճակը: Ռուսաստանցիները համեմատաբար բարձր են գնահատում Չինաստանի զարգացումը քաղաքական, տնտեսական, ռազմական եւ գիտատեխնիկական բնագավառներում:
Չինաստանն ամենացածր միավորներն ստացել Է Ճապոնիայի բնակիչներից՝ 3,4, ինչը նույնպես զարմանալի չԷ՝ հաշվի առնելով երկու երկրների փոխհարաբերությունները եւ պատմական ֆոնը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ընդհանուր առմամբ հարցումը ցույց Է տվել, որ Չինաստանի իմիջն աշխարհում անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել Է 0,8 միավորով: Սա Չինաստանի իմիջի արդեն երրորդ նմանօրինակ հետազոտությունն Է: