Ամբողջ աշխարհից տեղեկություններ կան ավիաընկերությունների, բանկերի և առաջատար լրատվամիջոցների շահագործման համար օգտագործվող համակարգչային համակարգերի համատարած խափանումների մասին:

Ծրագրային անսարքությունների պատճառով օդանավակայանները զանգվածաբար չեղարկում են թռիչքները, իսկ նրանց համար, ովքեր արդեն մեկնել են, դիսպետչերները վայր են փնտրում արտակարգ վայրէջքի համար:

Ամերիկյան խոշոր ավիաընկերությունները, այդ թվում՝ Delta-ն և United-ը, հայտարարել են մոտ ապագայում թռիչքների ամբողջական դադարեցման մասին:

Մեծ Բրիտանիայի երկաթուղային ընկերությունները նույնպես ասում են, որ բախվում են «ՏՏ ոլորտի լայնածավալ մարտահրավերների»:

Sky News-ը ստիպված է եղել ընդհատել ուղիղ հեռարձակումը։ Խափանումներ են նկատվում նաև Լոնդոնի ֆոնդային բորսայում։

ՏՏ համակարգերի աշխատանքի մասսայական խափանումների կոնկրետ պատճառները դեռ պարզված չեն, սակայն Microsoft-ը լրագրողներին հավաստիացրել է, որ միջոցներ է ձեռնարկում մեղմելու գլոբալ ձախողման «մնացած հետևանքները»:

Microsoft-ի տվյալներով՝ ՏՏ համակարգերում առաջին անջատումները սկսվել են նախօրեին՝ հինգշաբթի օրը, Արևելյան ժամանակով 18:00-ի սահմաններում (22:00 GMT):