Աշխարհում ԶԼՄ-ների ազատության մակարդակը «կտրուկ անկում» Է արձանագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպության զեկույցում:

 

Փաստաթղթում նշվում Է, որ նման իրադրությունը մեծապես պայմանավորված Է ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» եւ «Բոկո հարամի» ակտիվության ուժեղացմամբ:

 

Զեկույցի տվյալների համաձայն՝ այն 180 երկրների երկու երրորդը, որտեղ ուսումնասիրություն Է կատարվել, ավելի վատ արդյունքներ Է արձանագրել, քան նախորդ մի քանի տարիներին:

 

Ինչպես «Ֆրանսպրես»-ին տված հարցազրույցում նշել Է «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության Փարիզի ներկայացուցչության ղեկավար Կրիստոֆ Դելուարը, ԶԼՄ-ների ազատության կետ կապված իրադրության վատացումը պայմանավորված Է, մասնավորապես, տեղեկատվական պատերազմներով եւ ոչ կառավարական տարբեր խմբերի կողմից մամուլի վրա գործադրվող ճնշմամբ: