Անցնող տարում ամբողջ աշխարհում իրենց պարտականությունները կատարելիս սպանվել Է 66 պրոֆեսիոնալ լրագրող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած զեկույցում:
Երկրորդ տարին անընդմեջ լրագրողների գործունեության համար ամենավտանգավոր երկիրն Է մնում Սիրիան: Արաբական այդ հանրապետությունում 15 թղթակցից Է զոհվել: Եվս յոթը զոհվել են մերձավորարեւելյան հակամարտության իրադարձությունների վայրից լուսաբանումներ կատարելիս: Վեցն սպանվել են Ուկրաինայում, չորսական՝ Իրաքում եւ Լիբիայում: 2013 թվականի համեմատությամբ զոհված լրագրողների ընդհանուր թիվը կրճատվել Է 7 տոկոսով: Մեկ տարի առաջ կյանքից զրկվել Էր 71 լրագրող:
Դրա հետ մեկտեղ կտրուկ աճել Է նրանց թիվը, ովքեր առեւանգվել են իրենց պրոֆեսիոնալ գործունեության պատճառով: 2014 թվականին ամբողջ աշխարհում գերության մեջ են եղել 119 թղթակիցներ: Այդ ցուցանիշով «առաջատարն» Ուկրաինան Է, որտեղ կորել են 33 թղթակիցներ: Եվս 29-ն առեւանգվել են Լիբիայում, 27-ը՝ Սիրիայում, 20-ը՝ Իրաքում: Ընհանուր առմամբ այդ թիվն աճել Է 37 տոկոսով: Մեկ տարի առաջ առեւանգվել Էին զանգվածային լրատվամիջոցների 87 աշխատողներ:
Այս տարի ամբողջ աշխարհում բանտերում են գտնվել 178 լրագրողներ, որոնց նկատմամբ դատավճիռ Է կայացվել նրանց պրոֆեսիոնալ գործունեության պատճառով, նշվում Է զեկույցում: ԶԼՄ-ների 29 աշխատակիցներ բանտային պատիժ են կրում Չինաստանում, 28-ը՝ Էրիթրեայում, 19-ը՝ Իրանում, 16-ը՝ Եգիպտոսում, 13-ը՝ Սիրիայում:
«Տարեկան վիճակագրությունը ցույց Է տալիս, որ լրագրողների նկատմամբ բռնությունը ձեւի փոփոխություն Է կրել: Թեեւ սպանվածների թիվը կրճատվել Է, բայց բռնարարքներից մի քանիսը միանշանակ նոր երանգ են ստացել: Օրինակ, խոսքը գլխատման տեսարանների մանրակրկիտ նախապատրաստված տեսագրությունների մասին Է»,-ասված Է «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: