Շփման գծում զոհված զինծառայողներից մեկը՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, ԼՂՀ-ից է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

 

Նա Քաշաթաղից է: Մյուս զոհված զինծառայողը՝ Արշակ Կարենի Հարությունյանը Էրեբունի վարչական շրջանից է, իսկ Էդուարդ Գագիկ Հայրապետյանը՝ Աշտարակից: Նրանք բոլորն էլ ժամկետային զինծառայողներ են, առայժմ չհաջողվեց ճշտել վիրավորների ինքնությունը: Մեր տեղեկություններով՝ դիվերսիա է եղել, հակառակորդը հարձակվել է մարտական հենակետի ուղղությամբ, օգնության է հասել խումբ, ով հետ է շպրտել հակառակորդին եւ սկսել հետապնդել նրանց: Հակառակորդը ունի առնվազն 12 զոհ, նրանց մի մասը պայթել է ականի վրա:

 

Շարունակությունն՝ այստեղ