ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի մարտի 19-ի հրամանով հաստատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում քաղաքացիների ընդունելության կարգը:

 

Քաղաքացիների ընդունելությունն իրականացվելու է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը' ժամը 16:00-18:00-ն:

 

Հերթագրվելու, ինչպես նաև ընդունելության կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 010-44-34-80 հեռախոսահամարով կամ այցելել քրեակատարողական ծառայության պաշտոնական' www.ced.am կայքը: