Հայաստանի կառավարությունը հաստատեց ներքին անձնագրերով Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այն երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնց հետ Հայաստանն արդեն ունի կամ պատրաստվում է ունենալ ներքին անձնագրերով մուտքը թույլատրելու մասին համաձայնություն, մուտքի մասին որեւէ նշում չի արվի, որպեսզի այդ անձնագրերը չկորցնեն ուժը:
«Այդ երկրների քաղաքացիները կկարողանան Հայաստանի սահմանը հատել առանց անձնագրերում նշումների: Այս որոշումն ընդունվում է՝ մեր երկիր զբոսաշրջությունը խթանելու համար, մասնավորապես՝ Ռուսաստանից, որի հետ նման համաձայնագիր արդեն կա»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ գործընթացը համաձայնեցվել է Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի և Ոստիկանության հետ: