Ուկրաինայում ուժի մեջ է մտել Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանն անցնելու կանոնների խստացումը, գրում է Газета.Ru-ն:

 

 

Մարտի 1-ից Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող անցնել Ուկրաինայի սահմանը ներքին անձնագրերով: Այժմ Ուկրաինա մուտք գործելու համար նրանց անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը' արտասահմանյան անձնագիր, դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր,նավաստու անձնագիր (նավաստու անձի վկայական), թռիչքային անձնակազմի անդամի վկայական:

 

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով' արտասահմանյան անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքը կնպաստի սահմանային վերահսկողության ուժեղացմանը: