ՀՀ կառավարությունը հաստատեց քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը: Այս հարցն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 18-ի նիստի օրակարգում:
Այս կարգով սահմանվում են քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացմանն առնչվող հարաբերություններ, մասնավորապես քիմիական վթարի դեպքում բնակչության պաշտպանությանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները իրականացնելու միջոցառումները:
Կառավարության կողմից այս կարգի հաստատումը բխում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ՀՀ ազգային գործողությունների 2015-2020 թվականների ծրագրից:
Նշված գործողությունների իրականացման մեջ ներգրավված են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀտրասպորտի և կապի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը: