Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան-Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1976թ. ծնված Կարեն Ղ.-ին:
Կարեն Ղ.-ն մարտի 10-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: