shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 30-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած, զենքի նմանվող առարկայով մտել է նշված բուքմեյքերական կենտրոն և զենքը պահելով օպերատոր, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ.-ի վրա՝ սպանության սպառնալիք տալով նրա հասցեին, հափշտակել է նրա մոտ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։