Լեռնային Ղարաբաղում մարտի 19-ին գրանցված իրադարձությունները ողբգերգական են: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունները ողբերգական են և խախտում են հրադադարի ռեժիմը: Մինչ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը:

 

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագ իկի Հայրապետյանը (1995թ.) և ԱրշակԿարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: