Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ Հադրութի շրջանում հայ և ադրբեջանցի զինծառայողների բախումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներգրավումից և պատերազմի ավարտից հետո կլինի իրավիճակի սրման միակ դեպքը։
«Հրադադարի ռեժիմի խախտումների այդ բռնկումը տեղի է ունեցել միայն մեկ անգամ։ Հուսով եմ, որ այդ դեպքը կլինի միակը։ Բոլոր բանակցող կողմերը դեռ կհասցնեն նստել բանակցությունների սեղանի շուրջ», - շեշտեց Պուտինը։