Շիրակի մարզի եզդիների համայնքը դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և դիվերսիոն հարձակումների դեպքերը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանկ նշեց «Հայաստանի հյուսիսային մարզերի եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հուսիկ Ֆերոյանը: Ի դեպ, ազգային այս փոքրամասնության անդամները ոչ միայն դատապարտում են ադրբեջանական կողմի այս, այլև հայ գերի՝ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված փաստը: «Մենք ՀՀ բնակիչ ենք, և այն ցավը, որ ապրում է հայ ժողովուրդը, նաև մերն է:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդի ազգը 36 զոհ և 4 անհետ կո րած զինվոր է տվել, այսօր ևս մեր տղաները հայերի հետ դիրքերում են ծառայում: Մենք տարբերություն չենք դնում՝ սա մեր հայրենիքն է՝ միակն ամբողջ աշխարհում, որը եզդի ազգին ապրելու, դավանելու և արարելու ազատություն է տվել: Այսօր էլ, անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ ենք մեր հողը հայի հետ պաշտպանել, այնպես, ինչպես տարիներ առաջ: Մենք եղբայր ազգ ենք, ապրում ենք հայկական հողի վրա և հայի ցանկացած խնդիր նաև մերն է»,-նշեց Հուսիկ Ֆերոյանը՝ վստահեցնելով, որ անհրաժեշտության դեպքում եզդի ազգը զենքը ձեռքին կկանգնի հայ ժողովրդի կողքին:
Արմենուհի Մխոյան