ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 18-ի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը' որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Յուրիի Բելյանինովին պարգևատրել Բարեկամության շքանշանով»: