Սերժ Սարգսյանը մայիսի 12-ի ստորագրել է Կոնստանտին Օրբելյանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր: Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը որոշում եմ.
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Կոնստանտին Օրբելյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»: