Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին և համահիմնադիր, բարերար Գագիկ Ադիբեկյանին:
Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Գագիկ Ադիբեկյանին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայրենիքում բարեգործական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման համար:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գագիկ Ադիբեկյանին ՀՀ պետական բարձր պարգևին արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ: