Ոստիկանության Մասիսի բաժնում մարտի 19-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1951թ. ծնված Յուրիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Կատարվում է քննություն: