Իրանում մարտի 20-ին 90 տարեկան հասակում մահացել Է հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի մայրը՝ Սակինե Փեյվանդին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Press TV հեռուստաընկերությունը:

 

Իրանի նախագահի մայրը տեւական հիվանդությունից հետո մահացել Է հոսպիտալում:

 

Փեյվանդիի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը Լոզանում, որտեղ բանակցություններ են ընթանում իրանական միջուկային ծրագրի շուրջ, ցավակցություն են հայտնել Հոսեյն Ֆերեյդունին՝ Հասան Ռոուհանիի հարազատ եղբորը, նրա խորհրդականին եւ բանակցություններում իրանական պատվիրակության անդամին:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մոր մահվան կապակցությամբ Հոսեյն Ֆերեյդունը Շվեյցարիայից վերադառնում Է Իրան:

 

Սակինե Փեյվանդին իր դուստրերի հետ ապրում Էր Սեմնանի նահանգում, որտեղ ծնվել Է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: