Մարտի 21-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը (մոտ 50 մ), ավտոմեքենայի մեջ կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 424 LD 61 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 30 մ):

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և դուրս են բերել վարորդ Ս. Խ.-ին (ծնվ. 1952 թ.), ով տեղափոխվել է Չարենցավամի բժշկական կենտրոն:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: