Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 31-ին՝ ժամը 23.49-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-17 միջպետական ավտոճանապարհին' Կապան-Ճակատեն հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ («ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը' մոտ 30 մետր), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 35ԼP302 պ/հ բեռնատարը (վարորդ Գ. Կ.-ն) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը' մոտ 15-20 մետր, ինչից ուղևոր Մ. Հ.-ը (ծնվ.1961թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ.Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: