ԱՄՆ-ում 12 տարեկան աղջիկը երկու անգամ փորձել է սպանել սեփական մորը այն պատճառով, որ վերջինս արգելել է նրան iPhone օգտագործել, հաղորդում է Fox31-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Կոլորադո նահանգում: Առաջին անգամ աշակերտուհին ավելացրել է սպիտակեցնող նյութը սմուզիի մեջ: Կինը, զգացել է քիմիական նյութի համը, սակայն կարծել է, որ իր դուստրը պարզապես վատ է լվացել սպասքը:

 

Այնուհետև աղջիկը լցրել է քիմիկատը ջրի մեջ: Այս անգամ աղջկա մայրը հասկացել է, թե ինչն է խնդիրը: Աղջիկը խոստովանել է, որ փորձել է վրեժ լուծել մորից՝ iPhone-ի համար: