Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ձերբակալվել է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար և սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն: