Մարտի 21-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: 49 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տոնեցին և եզրափակչի ուղեգիր նվաճեցին գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը և բանակային Արտյոմ Ալեքսանյանը: 52 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Բարեղամ Հարությունյանը հաղթեց Գարեգին Ավետիսյանին Նարեկ Աբգարյանն էլ առավելության հասավ Դավիթ Սարգսյանի նկատմամբ: 56 կգ քաշային կարգի եզրափակչի ուղեգրի համար պայքարում Արամ Ավագյանը հաղթեց Սուրեն Առաքելյանին, իսկ Հենրիկ Մոքոյանը դժվարին պայքարում առավելության հասավ Էրիկ Պետրոսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը առավելության հասավ Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն Արթուր Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեց Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արսեն Պողոսյանը, ով առավելության հասավ Տարոն Կարապետյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Արա Պուլուզյանն ու Հովհաննես Բաչկովը, 69-ում Լեո Պապյանն ու Արման Դարչինյանը: 75 կգ քաշային կարգում գյումրեցի Գագիկ Բոյանը առավելության հասավ Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իսկ դինամոյական Արթուր Սարգսյանն էլ ուժեղ գտնվեց իր ակումբակից Սերգեյ Սարգսյանի հետ պայքարում: 81կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց և եզրափակչի ուղեգիր նվաճեց Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Նիկոլ Արությունովը , ով առավեության հասավ Տոնական Խաչատրյանի նկատմամբ: Այս քաշային կարգի մյուս մենամարտում Ավետիս Հարությունյանը առավելության հասավ Արտյոմ Գալստյանի նկատմամբ: Վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը, որոնք կմեկնարկեն 14:30-ին, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Առաջարկում ենք նաև
07/02/23 14:38
Մեկնարկում է բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը
14/05/19 21:42
Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքները (տեսանյութ)
06/08/17 22:38
Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքները
27/11/16 18:28
Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքները
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան