Մարտի 21-ին' ժամը 15.36-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 93 և 95 տների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում (տան ետնամասում գտնվող ժայռից քարեր են պոկվել և լցվել ջրատարի մեջ, ինչը կարող է խոչընդոտել ջրի ընթացքը):

 

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է անձրևաջրերի հետևանքով հարակից լանջից ջրաբերուկները լցվել են ոռոգման ջրատարը. քարաթափման վտանգ չկա:

 

 

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության, ՏԻՄ, կոմունալ տնտեսության վարչության պետերը և Կապան քաղաքի ճարտարապետը: