ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ արաբա-իսրայելական հակամարտությունում ստատուս քվոն անընդունելի է, դա չի նպաստում տարածաշրջանի կայունությանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Մենք կշարունակենք պնդել, որ մեր կարծիքով՝ ստատուս քվոն անընդունելի է: Լիովին հաշվի առնելով Իսրայելի անվտանգությունը՝ մենք ուղղակի չենք կարող ընդմիշտ պահպանել ստատուս քվոն, ընդլայնել բնակավայրերը: Դա տարածաշրջանում կայունության բաղադրատոմս չէ»,- հայտարարել է Օբաման ամերիկյան Huffington Post-ին տված հարցազրույցում:

 

Մեկնաբանելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հայտարարությունները պաղեստինյան պետության ստեղծման անհնարինության վերաբերյալ՝ Օբաման նորից ընդգծել է, որ դրանք չեն համապատասխանում «Իսրայելի լավագույն ավանդույթներին»:

 

Նրա խոսքով' նման հայտարարությունները ոչ միայն ուժեղացնում են իսրայելական պետության հակառակորդների դիրքերը, այլև «խաթարում են երկրի ժողովրդավարությանը»: