Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտարարել է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացման մասին: Այս մասին հաղորդում է MBC-ն:

 

Նշվում է, որ մինչև գարնան վերջ Քիշնև պետք է ժամանի դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

 

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ մենք պայմանավորվել ենք անվտանգության ոլորտում երկկողմանի համաձայնության մասին: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական դրությունը'կարծում եմ, դա շատ պետք կգա: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ամառ Սթոլթենբերգի՝ Մոլդովա այցի և մեր երկրում կազմակերպության ներկայացուցչություն բացելու վերաբերյալ»,- ասել է Մոլդովայի վարչապետը: