Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ժողովրդավարական քայլ է համարել այն, որ երկրի ղեկավարությունը նախկին կառավարող կուսակցությանը՝ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժմանը», թույլ տվեց ակցիա անցկացնել Թբ իլիսիի կենտրոնում, որին, նրա տվյալներով, եկել էր ոչ թե 50 հազար մարդ, ինչպես պնդում են կազմակերպիչները, այլ 5-7 հազար քաղաքացի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Մարտի 21-ին Թբիլիսիում տեղի է ունեցել «Ազգային շարժման» եւ նրա կողմնակիցների բազմահազարանոց ակցիան՝ կառավարության պաշտոնաթողության պահանջով: Քաղաքի կենտրոնական փողոցներով անցկացված երթերից եւ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո ակցիայի մանսակիցները շարժվել են դեպի Պետդիվանատան շենք, որտեղ Վրաստանի կառավարությանը փոխանցել են խորհրդանշական «կարմիր քարտ», արձակել են շնաձկների եւ պինգվինի տեսքով օդապարիկներ, ինչից հետո ցրվել են: Ազգային շարժման նկատմամբ բացասաբար տրամադրված ԶԼՄ-ների վարկածով՝ ակցիային մասնակցել Õ § 10-15 հազար մարդ, կազմակերպիչները հայտարարում են 50 հազար մասնակիցների մասին:

 

«Հավաքելով 5-7 հազար մարդ՝ «Ազգային շարժման» անդամները ցույց տվեցին, որ իրենք դեռ ողջ են: Նրանք լկտի հայտարարություններ էին անում եւ միանգամայն առանց պատճառի պահանջում այն կառավարության հրաժարականը, որին ընտրել է ժողովուրդը»,- մարտի 22-ի երեկոյան հայտարարել է Իվանիշվիլին իր վերլուծական հաղորդման ժամանակ:

 

Ակցիայի ավարտից հետո խորհրդարանական ընդդիմության ղեկավարները հայտարարել են, որ «Միասնական ազգային շարժումը» հաջորդ շաբաթվանից մտադիր է ստորագրահավաք սկսել Վրաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու համար: Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարությանը իմպիչմենտ հայտարարելու գործընթացը պաշտոնապես սկսելու համար անհրաժեշտ են 150 պատգամավորական ձայներից 75-ը: Մինչդեռ Իվանիշվիլին պատրանքային Է համարում իշխանությունը վերադարձնելու Սահակաշվիլիի կուսակցության հույսերը:

 

Սահակաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ իր թիմն ընտրությունների ճանապարհով իշխանության կվերադառնա 2016 թվականին: