Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախազգուշացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ Աթենքը հավանաբար չի կարողանա կատարել իր պարտային պարտավորությունները, եթե Եվրամիությունը չտրամադրի կարճաժամկետ ֆինանսական օգնություն, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով Ցիպրասի՝ Մերկելին ուղղված նամակին:
Թերթի տվյալներով՝ Ցիպրասը նախազգուշացրել է Մերկելին, որ պարտքի վճարումը կարող է բերել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման:
Անգելա Մերկելը և Ալեքսիս Ցիպրասը երկուշաբթի բանակցություններ կանցկացնեն Բեռլինում:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել է, որ ֆինանսական աջակցությունը Հունաստանին չի տրամադրվի, քանի դեռ երկրում չեն իրականացվի մի շարք բարեփոխումներ: