Այս պահին օնլայն համակարգի հետ կապված խնդիր չկա, երեք ծրագրերի դեպքում մարդիկ դիմում գրելու անհրաժեշտություն չունեն, խոսքը 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի մասին է: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցին, թե ինչու իրենց անունները չկան ծրագրերում:
«4-րդ ծրագիրը, օրինակ, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որոնց անդամներն ազատվել են աշխատանքից, այս ծրագրի դեպքում շահառուների ցանկն ամբողջական չէ, ամբողջությամբ ՊԵԿ-ը դեռ մեզ չի տրամադրել: Սա գուցե կարող է լինել պատճառ, որ դեռևս լրացված չէ: Որոշակի օրեր անց, օրինակ, վաղը կամ մյուս օրը մարդիկ կարող են նորից փորձել»,- նշել է Բաթոյանը: