Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպմանը մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպման 31-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել: Արդյունքում պորտուգալացին կլասիկոներում հեղինակած գոլերի քանակով հավասարվեց Ռաուլին: Այս հանդիպմանը պորտուգալացու հեղինակած գոլը 15-րդն էր կատալոնացիների հետ դիմակայություններում:
Երկու ֆուտբոլիստ է կլասիկոներում ավելի շատ գոլ հեղինակել՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն՝ 18 գոլ և Լիոնել Մեսսին՝ 21 գոլ: