Հայ բռնցքամարտիկները Գերմանիայից վերադարձան ոսկե և արծաթե մեդալով
Մրցաշրջան 2015-ում հայ բռնցքամարտիկները նվաճեցին առաջին ոսկե մեդալը: Գերմանիայում անցկացված միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին երկու մարզուհի 2014 թվականի աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և Անի Հովսեփյանը: Գերմանիայում մեր երկու մարզուհիներն էլ հիանալի հանդես եկան բարձր պահելով հայկական բռնցքամարտի պատիվը: Անուշ Գրիգորյանը հավասարը չունեցավ 51 կգ քաշային կարգում և եզրափակչում էլ գրագետ մենամարտով հաղթելով շվեդուհի Կատրին Նորենին նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Մեր մյուս մարզուհին՝ 57 կգ քաշային Անի Հովսեփյանը վստահ հաղթանակներով հասավ եզրափակիչ և միայն եզրափակչում զիջեց իտալուհի փորձառու բռնցքամարտիկ Իռմա Տեստաին և արժանացավ արծաթե մեդալի: Սա մեր աղջիկների համար կարևոր փորձ էր մայիսին Գերմանիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: