Անապայում ավարտվել է բռնցքամարտի Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը։ Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է 2 մեդալ: Բրոնզե պարգևի են արժանացել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը։
Հիշեցնենք, որ երիտասարդների հավաքականի 2-րդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ՝ Անապա էր մեկնել 6 բռնցքամարտիկ:
Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: