Բելառուսիայի մայրաքաղաք Մինկսում կայացած Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, և միայն եզրափակչում զիջելով Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին՝ արժանացավ արծաթե մեդալի: Մինսկում մեդալ նվաճեց նաև 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, ով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: