Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի համայնքներում հողային հարաբերությունների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Արամ Հարությունյանն ու Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը կարևորել են համայնքներում հողաշինության և հողօգտագործման բնագավառի իրավահարաբերությունների գերակա ուղղությունները և համայնքների ղեկավարների կողմից համապատասխան ոլորտում իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացումը:

 

 

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքներն' Արամ Հարությունյանն ընդգծել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասությունների շրջանակներում նախատեսվող գործընթացների կազմակերպման ասպարեզում համայնքների ղեկավարներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու հանգամանքը և կարևորել նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: