Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, մարտի 23-ին' ժամը 16.00-ին, բերման են ենթարկել 1973թ. ծնված, նախկինում երկու անգամ դատված Արմեն Մ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արմեն Մ.-ի տան հյուրասենյակից հայտնաբերվել են տարաներ, «պիրալգին» դեղամիջոցի դատարկ տուփ, 30 մլ տարողությամբ յոդի դատարկ տարա և 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ:

 

Արմեն Մ.-ն հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը «պիրալգին» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: