Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները պատրաստ են Ուկրաինայի արևելյան շրջաններում հատուկ գործողության եզրափակիչ փուլն իրականացնելուն: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Տուրչինովը խորհրդակցություն է անցկացրել Սլավյանսկի մոտակայքում տեղակայված հատուկ գործողության զինվորական ճամբարի ուժայինների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործողությունների վերջին փուլի հիմնական հանձնարարականները ու ծրագրերը»,- ասվում է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ Տուրչինովի՝ բանակը պատրաստ է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ապահովել նախագահական ընտրությունների անցկացումը, որը նշանակված է մայիսի 25-ին: