Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իր բոլոր նպատակներն իրականացվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի պետական ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Չկան հստակ ժամկետներ, գլխավորն այս գործողության արդյունավետությունն է»,- ասել է Կրեմլի խոսնակը։