Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հավանայում բանակցություններ Է վարել Կուբայի Պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Մոգերինին դարձել Է ԵՄ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը վերջին մի քանի տարում այցելել Է կղզի:

 

Բանակցությունների գլխավոր թեման դարձել Է Բրյուսելի եւ Հավանայի միջեւ հարաբերությունների բարելավումը: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ մինչեւ տարեվերջ կողմերը հույս ունեն պայմանագիր կնքել քաղաքական երկխոսության եւ համագործակցության մասին:

 

Սպասվում Է, որ ապրիլի 22-ին Բրյուսել կժամանի Կուբայի պատվիրակությունը՝ երկրի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի գլխավորությամբ:

 

Կուբան ներկայում նորմալացնում Է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եւ Մոգերինիի այցը դիտարկվում Է Արեւմուտքի հետ կղզու կոմունիստական ղեկավարության կապերի ամրապնդման եւս մեկ վկայություն: