«Ազատ գոտի» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները եւ կողմնակիցները, որոնք աջակցում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը, մարտի 26-ին բողոքի ակցիա են անցկացնում Թբիլիսիի Holliday Inn հյուրանոցի շենքի մոտ, որտեղ սկսվել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մամուլի ասուլիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Միասնական ազգային շարժումը» մարտի 21-ին Թբիլիսիում բողոքի գործողություն Էր անցկացրել, որին մասնակցել Էր 10-15 հազար մարդ. կազմակերպիչները հայտարարել Էին 50 հազար մասնակիցների մասին:

 

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարության եւ վարչապետի հրաժարականը, ինչպես նաեւ դեմ են արտահայտվում «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի գործողություններին, որը, ինչպես պնդում Է ընդդիմությունը, շարունակում Է երկիրը կառավարել «կուլիսների հետեւից»:

 

Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, սկսել Է արագորեն արժեզրկվել նոյեմբերին, անցած ժամանակահատվածում դոլարը լարիի նկատմամբ թանկացել Է մոտավորապես 20 տոկոսով: Ընդդիմությունը եւ փորձագետները դրա համար մեղադրում են հանրապետության իշխանություններին: