Թբիլիսիում մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ցույցի և պահանջում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ուկրաինական հարցում նրա դիրքորոշման պատճառով։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Վրաստանը:

Այսօր ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված արեւմտյան ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։

Միաժամանակ վարչապետը որոշել է Անվտանգության խորհուրդ չգումարել և բացառել է, որ մոտ օրերս կուղևորվի Կիև։

Ոմանք չեն գնահատել Վրաստանի ղեկավարի նման հավասարակշռված դիրքորոշումը։